ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Ավելացված արժեքի հարկ

Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 9-ից 10-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր, որը մասնակիցները կարող են վերցնել Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 9-ին

 

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Հարկային հաշիվների չեղյալ, անվավեր ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման առանձնահատկությունները,

Թեմա 2. Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վայրի որոշման առանձնահատկությունները,

Ա. Ալոյան        

19:15-20:00

Թեմա 3. ԱԱՀ վճարողների հաշվառման առանձնահատկությունները,

Թեմա 4. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման և արտահանման մասով առանձնահատկությունները,

Ա. Ալոյան        

20:00-20:15

Ընդմիջում

20:15-21:00

Թեմա 5. ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,

Ա. Ալոյան         

 

     

 

     Դասընթացի  2-րդ օր ՝ սեպտեմբերի 10-ին

 

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազայի և հարկային հաշիվների դուրս գրման հետ կապված առանձնահատկությունները,

Թեմա 7. Հարկային հաշիվների, ինչպես նաև մատակարարի անունից (ինքնահաշիվ) հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման առանձնահատկությունները, այդ թվում՝ արտարժույթով կատարված գործարքների դեպքում

Ա. Ալոյան        

19:15-20:00

Թեմա 8. Ավելացված արժեքի հարկից ազատված և զրոյական դրույքաչափերով հարկվող գործարքների գծով կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները,

Թեմա 9. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կարգը և դրանց հետ կապված առանձնահատկությունները

Ա. Ալոյան        

20:00-20:15

Ընդմիջում

20:15-21:00

Թեմա 10. Պարտավորությունների և հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը և առանձնահատկությունները, այդ թվում՝ հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում

Ա. Ալոյան        

 

 

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

 

ՑԱՆԿ

 

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Ասանեթ Ալոյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս