ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Շահութահարկ

Ուսումնական կենտրոնը օգոստոսի 18-ից 19-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր, որը մասնակիցները կարող են վերցնել Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև օգոստոսի 18-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

 Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:

 

     Դասընթացի 1-ին օր՝ օգոստոսի 18-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

 

 

       Դասընթացի  2-րդ օր ՝ օգոստոսի 19-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,

Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

     

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Գոհար Օհանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
22000 Դրամ