ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում

Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 17-ից 18-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Ցանկացողները ունեն հնարավորություն դասընթացին մասնակցել առկա եղանակով ք. Երևան Ահարոնյան 12/3 հացեում: Դասընթացի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

 

     Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 17-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Տրանսֆերային գնագոյացման միջազգային մոտեցումներ,

Թեմա 2. ՀՀ հարկային օրենսգիրք, գլուխ 73, ընդհանուր մոտեցումներ

Ն. Ավետիսյան

19:15-20:00

Թեմա 3. Փոխկապակցված անձինք

Ն. Ավետիսյան

20:00-20:15

Ընդմիջում

20:15-21:00

Թեմա 4. Ծանուցման ձև,

Թեմա 5. Փաստաթղթավորում

Ն. Ավետիսյան

 

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ սեպտեմբերի 18-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Համադրելիություն

Ն. Ավետիսյան

19:15-20:00

Թեմա 7. Տրանսֆերային գնագոյացման մեթոդներ

Ն. Ավետիսյան

20:00-20:15

Ընդմիջում

20:15-21:00

Թեմա 8. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկ

Ն. Ավետիսյան

 

 

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

 

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Նաիրուհի Ավետիսյան

ՀՀ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ /ժթ./

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
22000 Դրամ