ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում

    Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 17-ից 18-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Ցանկացողները ունեն հնարավորություն դասընթացին մասնակցել առկա եղանակով ք. Երևան Ահարոնյան 12/3 հացեում: Դասընթացի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

          Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

         Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 17-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Տրանսֆերային գնագոյացման միջազգային մոտեցումներ,

    Թեմա 2. ՀՀ հարկային օրենսգիրք, գլուխ 73, ընդհանուր մոտեցումներ

    Ն. Ավետիսյան

    19:15-20:00

    Թեմա 3. Փոխկապակցված անձինք

    Ն. Ավետիսյան

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 4. Ծանուցման ձև,

    Թեմա 5. Փաստաթղթավորում

    Ն. Ավետիսյան

     

         

        Դասընթացի  2-րդ օր ՝ սեպտեմբերի 18-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Համադրելիություն

    Ն. Ավետիսյան

    19:15-20:00

    Թեմա 7. Տրանսֆերային գնագոյացման մեթոդներ

    Ն. Ավետիսյան

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 8. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկ

    Ն. Ավետիսյան

     

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Նաիրուհի Ավետիսյան

    ՀՀ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ /ժթ./