ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում (հեռավար

    Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 11-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր և «Աշխատանքային օրենսգրք» ժողովածու, որոնք մասնակիցները կարող են վերցնել Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype For Business ծրագրով:    

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 16000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել   060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:   

     

    Սեպտեմբերի 11-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

    Արմինե Մաթոսյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Կադրային գործի վարում

    Արմինե Մաթոսյան   

     

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Արմինե Մաթոսյան

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ