ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

image description
image description
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում

Նորություններ

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «Շահութահարկ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը ապրիլի 25-ից 26-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություներին համապատասխան: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ապրիլի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

     Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

     

     Դասընթացի 1-ին օր՝ ապրիլի 25-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

    Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

    19:15-20:00

    Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

    Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

     

     

          

    Դասընթացի  2-րդ օր ՝ ապրիլի 26-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,

    Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

    19:15-20:00

    Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

     

         

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

     

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

    Կարդալ ավելին
  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում

    Ուսումնական կենտրոնը ապրիլի 19-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ապրիլի 18-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

     Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

              

    ապրիլի 19-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

    Արմինե Մաթոսյան              

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Կադրային գործի վարում

    Արմինե Մաթոսյան   

     

     

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Արմինե Մաթոսյան

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի

    աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ

    Կարդալ ավելին
  • ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու նախապատրաստական դասընթաց

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է ուսումնական դասընթաց` ընդհանուր վեց ամիս տևողությամբ, որից չորս ամիսը լինելու է դասընթացի տեսական, իսկ երկու ամիսը` գործնական փուլ:

    Դասընթացի տեսական փուլը ներառելու է ընդհանուր գիտելիքներ հարկային օրենսդրության վերաբերյալ, ինչպես օրինակ` հարկման համակարգերը, հարկատեսակները, ինչպես նաև գիտելիքներ հարկային իրավախախտումների վերաբերյալ, այդ թվում` հարկային չարաշահումներ, տնտեսական հանցագործությունների քննության մեթոդիկա, հարկային հանցագործությունների կանխմանը և բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հակակոռուպցիոն վարքագիծ և այլն: Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո ունկնդիրները կանցնեն երկամսյա փորցաշրջան համապատասխան ստորաբաժանումում, որի հաջող արդյունքի դեպքում կստանան հավաստագիր: ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի ընդունման դեպքում հավաստագրի հիման վրա հնարավոր կլինի նշանակվել հարկային կամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնում: Մինչև օրենսդրական համապատասխան փոփոխությունը (ընդունվելու դեպքում), հավաստագիր ստացած անձինք կարող են ընդհանուր հիմունքներով մասնակցել թափուր հաստիքի մրցույթին:

    Ծրագրի շրջանակներում դասավանդումը վարելու են գործնական փորձ ունեցող մասնագետներ ինչպես հարկային, այնպես էլ քրեադատավարական ոլորտից:

    Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում (2019թ-ի օգոստոսի 01-ի դրությամբ դիպլոմ) ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող անձինք:

    Ծրագրի շրջանակներում նախապատվություն կտրվի կանանց և մարզերում բնակվող ուսանողներին, որոնք պատրաստակամ են աշխատել տվյալ մարզի տարածքում:

    Հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` trainingcenter@taxservice.am մինչև 2019թ-ի ապրիլի 1-ը: Նախնական համակարգչային քննության (համակարգչային թեստավորում) արդյունքների հիման վրա կձևավորվի դասընթացի մանակիցների ցանկը: Դասընթացի գումարը նախնական տվյալներով կազմելու է 200 000 դրամ, առանձին դեպքերում հնարավոր է նաև անվճար:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:

    Դասընթացի ծրագիրը և նախնական քննության հարցաշարը կցվում են:

    Կարդալ ավելին